Կետադրություն

Կետադրիր տրված նախադասությունները։

  1. Հետադաս որոշիչ
  • Հեծվորը Կոստան աղան էր` սպիտակ ձիու վրա։
  • Վեց շուն ուներ` մեկը մյուսից կատաղի։
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
  • Հեծյալները` կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  • Նա գեղեցիկ մի այր էր` թախծալի աչքերով։
  • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ` մոտ հիսուն տարեկան։
  • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան` բնական պարիսպներով, գոտևորված։
  • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով։
  • Պճնասեր կանայք` հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
  • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր` գողտրիկ դղյակով։

2. Հեռացված հատկացուցիչ

  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Արսենը ամենևին չէր նկատում կնոջ՝ արտասուքով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Առավոտյան Անիի՝ դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի՝ հնությունից մամռակալած վանքը։
  • Հայացքը չէր կտրում լեռների՝ տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

3. Բացահայտիչ

  • Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում։
  • Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ։
  • Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։
  • Մենք՝ քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք։
  • Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ։
  • Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։
  • Ոչինչ եկեղեցական չկար՝ այդ ուխտավայրերում ո՝չ գիր ո՝չ խաչ։
  • Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր Պասաժը։
  • Ահա երևաց ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
  • Ո՞ւր էիր երեկ՝ ամբողջ օրը։
  • Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար։
  • Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։
  • Ձեռքով նշան էր անում դեպի ներքև դեպի՝ գետի արմունկը։
  • Ներքևը՝ ձորում, թառել են մի քանի տներ։

Դերբայներ

1. Նշիր բոլոր դերբայները։

Անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար, անկատար, ապակատար, վաղակատար, ժխտական։

Նշիր անկախ դերբայները։ Ինչո՞ւ են դրանք համարվում անկախ։

Անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար։
Անկախ դերբայները կարող են օգտագործվել առանց օժանդակ բայի։

Նշիր կախյալ դերբայները։ Ինչո՞ւ են դրանք համարվում կախյալ։

Անկատար, ապակատար, վաղակատար, ժխտական։ Կախյալ դերբսյները (ձևաբայերը) պարտադիր կազմվում են օժանդակ բայի օգնությամբ։

Բայը քանի՞ եղանակ ունի։ Նշիր այդ եղանակները։

Բայն ունի 5 եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական։

Գրիր տրված ներկա, անցյալ, ապառնի ժմանակաձևեր՝ կարդալով տրված ուսումնական նյութը։

Սահմանակային եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, մեկը պարզ (անցյալ կատարյալը)։ Ժամանակաձևերն են` անկատար ներկա, անկատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ, վաղակատար ներկա, վաղակատար անցյալ և անցյալ կատարյալ։ Յոթ ժամանակային ձևերից անցյալ ներկան ցույց է տալիս ներկա ժամանակ, ապակատար ներկան ցույց է տալիս ապառնի ժամանակ, իսկ մնացած հինգը (անկատար անցյալ, ապակատար անցյալ, վաղակատար ներկա, վաղակատար անցյալ, անցյալ կատարյալ) ցույց են տալիս անցյալ ժամանակ։ Այս յոթ ժամանակային ձևերը նախադասության մեջ կատարում են բացառապես պարզ ստորոգյալի պաշտոն։

Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակները ոնեն երկուական ժամանակաձևեր` ապառնի և անցյալ, չունեն ներկա ժամանակային ձև։

Հրամայական եղանակն ունի միայն մեկ ժամանակային ձև` ապառնի։

Սահմանական եղանակ

Անկատար ներկա

Փախչում եմ, չեմ փախչում

Անկատար անցյալ

փախչում էի, չէի փախչում

Ապակատար ներկա

փախչելու եմ, չեմ փախչելու

Ապակատար անցյալ

փախչելու էի, չէի փախչելու

Վաղակատար ներկա

փախել եմ, չեմ փախել

Վաղակատար անցյալ

փախել էի, չէի փախել

Ըղձական եղանակ

Անցյալ ժամանակ

փախչեի, չփախչեի

Ապառնի ժամանակ

կփախչեմ, չփախչեմ

Հարկադրական եղանակ

Անցյալ ժամանակ

պետք է/պիտի փախչեի, չպետք է/չպիտի փախչեի

Ապառնի ժամանակ

պետք է/պիտի փախչեմ, չպետք է/չպիտի փախչեմ

Ենթադրական եղանակ

Անցյալ ժամանակ

կփախչեի, չէի փախչի

Ապառնի ժամանակ

կփախչեմ, չեմ փախչի

Հրամայական եղանակ

Ապառնի ժամանակ

փախի’ր, մի’ փախիր

2. Դուրս գրիր բոլոր բայերը, գրիր նրանց ժամանակաձևերը․

3. Բառակազմորեն, շարահյուսորեն, ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Երբ ասում եմ քեզ, որ դու իմ արևն ես, Նկատի չունեմ հուլիսկեսյան արևը։ 

Շարահյուսորեն
Երբ – ժամանակի պ
ասում եմ – ստորոգյալ
քեզ – ուղիղ խնդիր
որ – շաղկապ
դու – ենթակա
իմ – հատկացուցիչ
արևն ես – որոշիչ
Նկատի չունեմ – ստորոգյալ
հուլիսկեսյան – որոշիչ
արևը – ուղիղ խնդիր

Բառակազմորեն
հուլիսկեսյան – բարդ ածանցավոր՝ հուլիս +կես+ յան

Ձևաբանորեն
երբ- ստորադասական շաղկապ
ասում եմ- դիմավոր բայ, եզակի թիվ, առաջին դեմք, սահմանական եղանակ, անկատար ներկա ժմնկձև, ներկա ժամանակ, ներգործական սեռ
քեզ- անձնական դերանուն, տրական հոլով
որ- ստորադասական շաղկապ
դու- անձնական դերանուն, ուղղական հոլով
իմ- անձնական դերանուն, սեռական հոլով
արևն ես- բաղադրյալ ստորոգյալ
նկատի չունեմ- հարադրավոր բայ
հուլիսկեսյան- հարաբերական ածական
արևը- հասարակ գոյական, եզակի թիվ, հայցական հոլով, ոչ անձ, թանձր․, ի հոլովում, որոշյալ առում

Առաջադրանքներ

1․ Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:

ա) Արևելյան մի քաղաքում՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեական շոգին պառկել էր մի ծերուկ դերվիշ:
(միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)
բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի ժայռի տակ, մյուսը նորից պարկի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)

2․ Փակագծում տրվածներից ընտրել նախադասությանը համապատասխան բառը և ընդգծել:

ա) Այդ չարագույժ լուրից (խռովել, խռովվել) էր Այվազովսկու հոգու անդորրը:
բ) Սեփական գիտելիքի պակասի (զգացմունքը, զգացումը) կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:

3․ Տեղադրել բաց թողնված տառերը և կետադրել:

Նա դիմեց որդուն․
– Հայրենական տան դռները փակ են քո առաջ, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր խղճիդ ու հայրենիքիդ առաջ: Դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը՝ արհամարհելով քո ժողովրդին ու հավատը:
Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա՛լ,- գոռում էր նա,- դու ծախված ես թշնամուն:

4․ Փոխակերպել ուղղակի խոսքը՝ դարձնելով անուղղակի:

– Լռե՛ք, թողե՛ք՝ ասի այն, ինչ մտքում ունի, – սաստեց բանախոսը և ձայնի եղանակը փոխելով՝ ասաց օրիորդին. – կկամենայի իմանալ՝ ինչ էիք ուզում ասել մեր մասին:
Նա ընկերներին հաճախ էր ասում.
– Եթե ամեն մեկս մի փոքր բան անի, բոլորս մի մեծ գործ արած կլինենք:

Բանախոսը սաստելով ասաց, որ լռեն և թողնեն, աղջիկը ասի այն ինչ մտքում ունի, և ձայնի եղանակը փոխելով ասաց օրիորդին, որ կկամենար իմանալ, թե ինչ էր մտածում իրենց մասին։
Նա ընկերներին հաճախ էր ասում, որ եթե ամեն մեկը մի փոքր բան անի, բոլորը մի մեծ գործ արած կլինեին։

5․ Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել

6․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։  

1․Գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2․ Բիլ, լուրթ, կապուտակ, լաջվարդ
3․ Հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4․Դժվար, դյուրին, բարդ, խրթին

7. Ո՞ր նախադասության մեջ է ընկեր բառը գործածված ուղիղ իմաստով։

1․ Ես  մի ընկեր ունեի՝ Լիպո անուով:
2․ Ընկեր կդառնամ ես քո վշտերին…
3․ Ջութակը միշտ նրա անբաժան ընկերն էր:
4․ Ի վերջո կյանքի ընկերներ դարձան:

Անկախ դերբայներ

1. Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։

Ու սարսափից քարացած – (հարակատար), թաքստոցներում կծկվելուց – (անորոշ դերբայ, բացառական հոլով) ընդարմացած – (հարակատար) փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած – (հարակատար) բանտարկյալը,
քայլեցին առաջ:

Քայլեցին փրկվելու – (ապակատար) փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված – (հարակատար)
լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով – (անորոշ դերբայ, գործիական հոլով) չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

“Sleep Deprivation” Essay

Sleep deprivation can have profound effects on both physical and mental health. Firstly, it impairs cognitive function, leading to decreased concentration, memory lapses, and reduced decision-making abilities. This can negatively impact academic or work performance and increase the risk of accidents, especially when operating machinery or driving.

Furthermore, prolonged sleep deprivation weakens the immune system, making individuals more susceptible to illnesses such as the common cold and flu. It also contributes to weight gain and obesity by altering hormones that regulate appetite, leading to increased cravings for high-calorie foods.

In addition to physical effects, sleep deprivation can take a toll on mental well-being. It exacerbates stress, anxiety, and depression, as the brain struggles to regulate emotions without adequate rest. Chronic sleep deprivation has been linked to an increased risk of mood disorders and can worsen existing mental health conditions.

Moreover, insufficient sleep disrupts hormone balance, leading to hormonal imbalances that can affect reproductive health and libido. In men, it can reduce testosterone levels, while in women, it can disrupt menstrual cycles and decrease fertility.

Overall, the effects of sleep deprivation are multifaceted and can significantly impact various aspects of a person’s life. Prioritizing good sleep hygiene and addressing any underlying sleep disorders are crucial steps in maintaining overall health and well-being.

Հովհաննես Թումանյան

Ստուգողական հարցաշար

1. Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։

1․ Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:

2․ Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:

3. Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:

4. Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:

2. Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։

1. Հայոց լեռներում

2․ Էն անլույս մըթնում

3․ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր

4․ Դըժար լեռներում

5․ Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր

6․ Ու մենք անհատնում

3, 6, 2, 5, 1, 4

3. Հովհ․ Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության վեցատողերի վերջին բառակապակցությունները դասավորել ըստ բանաստեղծական տների հերթականության։

1․ Սուգի լեռներում, 2․ Կանաչ լեռներում, 3․ Դըժար լեռներում, 4․ Արնոտ լեռներում, 5․ Բարձըր լեռներում։

3, 5, 4, 1, 2

4․ Ո՞ր բառն է բաց թողած։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ որ դարերով

Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

…………. լեռներում։

1․ Սուգի

2․ Արնոտ

3․ Դըժար

4․ Բարձըր

5․ Տրվածներից քանի՞սն են ճիշտ Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հեղինակը Հայաստանը բնութագրում է «ողբի», «որբի», «զարկված» ու «զըրկված» հայրենիք՝ մեր ողբերգության պատճառը համարելով անմիաբանությունը։

2․ «Անուշ» պոեմում կա «անցվոր ախպոր» կերպարը, որը  «աշխարհի կարգն» է հիշեցնում դժբախտ Անուշին, ինչը, սակայն, Անուշը չի ընդունում։

3․  «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանում է հայոց լեռները, որոնք դարեր շարունակ իրենց լանջերին տեղ չեն տվել «անապատի սև օրդուներին»՝ իրենց խորքերում պատսպարելով հայ գաղթականներին։

4․  «Թմկաբերդի առումը» պոեմում մահամերձ Թաթուլը կնոջ մատնության մասին իմանում է վերջին պահին, երբ իր զինվորների մեծ մասն արդեն սպանված էր։

2

6․ Թումանյանի նշված ստեղծագործություններից քանի՞սն են բանաստեղծություն։ 

 «Հայոց վիշտը», «Հոգեհանգիստ», «Հառաչանք», «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Անուշ»։

4

7․ Տրվածներից քանի՞սն են սխալ Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Գիքորը» պատմվածքում հեղինակը խոր ցավով է հայ գյուղի թշվառ կյանքը համեմատում քաղաքի բարեկեցիկ կենցաղի հետ՝ Գիքորի ողբերգության համար մեղադրելով նաև իշխանություններին։

2․ «Գելը» ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է գայլերի մասին պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն ու պատմողը հենց ինքն է։

3․ «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսը թագավոր դառնալուց հետո հրաժարվում է կռիվ գնալուց՝ ժամանակ առ ժամանակ պալատականներին հիշեցնելով, որ իր նման քաջ թագավորին վայել չէ վախկոտ թշնամուն դեմ գնալ։

4․ «Գելը» պատմվածքում հեղինակը մշտապես շեշտում է նրանց դեմ գյուղացիների միասնական պայքարի անհրաժեշտության մասին՝ բերելով հարևան գյուղերի օրինակը։

1

8․ Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է սկսվում հետևյալ տողերով։

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր

Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,

Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝

Բըռնած պահում են  մի ուրիշ աշխարհ։

1․ «Փարվանա»

2․ «Թմկաբերդի առում»

3․ «Անուշ»

4․ «Հայոց լեռներում»

9․ Որտե՞ղ են կատարվում Թումանյանի  «Փարվանա»  բալլադի գործողությունները․

1․ Լոռիում

2․ Սյունիքում

3․ Ջավախքում

4․ Գուգարքում

10․ Ո՞ր հատվածը Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է։

ա․ Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով․․․

բ․ Անց է կենում դարձյալ տարին։

Նայում է կույսն ամեն օր,

Ոչ մի սարից, ոչ մի ճամփին

Չի երևում ձիավոր։

գ․ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,

Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր․

Սարսափ է կաթում արնոտ աչքերից,

Եվ կերպարանքը փոխված է բոլոր։

դ․ Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

1․ «Անուշ»

2․  «Թմկաբերդի առում»

3․  «Փարվանա»

4․  «Հայրենիքիս հետ»

1․ 1-գ, 2-դ, 3- բ, 4-ա
2․ 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
3․ 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
4․ 1-գ, 2-դ․ 3-ա, 4բ

11․ Թումանյանի «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։

1․ Սարոյի մոր ողբը

2․ Համբարձման տոնը և վիճակ հանելը

3․  Սարոյի և Մոսիի կոխ բռնելը

4 ․ Անուշի խելագարության տեսարանը

12․ «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս․

Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․

1․ ծերունին

2․ անցվոր ախպերը

3․ ընկերոուհին

4․Անուշի մայրը

13․ Ի՞նչ երազ է տեսնում «Թմկաբերդի առումը» պոեմի հերոս Թաթուլ իշխանը մատնության գիշերը։

1․ Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է։

2․ Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ։

3․ Վիշապօձը փաթաթվել է օձին։

4․ Նադիր շահը սպանում է իրեն՝ Թաթուլին։

14․ Ո՞ր  հատվածը «Թմկաբերդի առումը» պոեմից չէ։

1. Ու կռվի դաշտում Շահի առաջին

Արին մի անգամ գովքը սիրունի.

Նրան իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:

2.Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,

Անցնում է, հսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

3․ Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին․

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․

4․ Խուրխուլ մակույկով հանձնվիր ծովին,

 քան թե  հավատա կնոջ երդումին․

Նա՝ կավատ, վարար, մի չքնաղ դժոխք,

նրա բերանով Իբլիսն է խոսում։

15. Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:

ա. «Թմկաբերդի առումը»

բ. «Փարվանա»

գ. «Անուշ»

դ. «Հայրենիքիս հետ»

16. Ըստ Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսի՝ ի՞նչն է մարդու կյանքում ամենակարևորը:

1. խելքը

2. քաջությունը

3. բախտը

4. խորամանկությունը

17. Ո՞ր շարքում են միայն Հովհ․ Թումանյանի ստեղծագործությունները:

1. «Անուշ», «Վահագն», «Հառաչանք», «Սասունցի Դավիթ»

2. «Առաքյալը», «Հայոց վիշտը», «Հայրենիքիս», «Լոռեցի Սաքոն»

3. «Գելը», «Գիքորը», «Քաջ Նազարը», «Համբերանքի չիբուխը»

4. «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Հայրենիքիս հետ», «Հոգեհանգիստ»

18. Ո՞ր համարներով են նշված Թումանյանի քառյակների առաջին տողերը:

1. Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան…

2. Ես լավության խոսքն եմ ասում…

3. Թախծում են պաղ ու խորհում…

4. Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ ես հողին…

5. Բերանն արնոտ մարդակերը էն անբան…

6. Խոր սուզվեցին ակն աղբյուրի…

7. Հիմա բացե՜լ են հանդես …

8. Վատը՝ լավ եմ տեսել ես…

9. Երկրից անցվոր, երկրի  փառքին անհաղորդ է իմ հոգին…

1, 5, 7

19. Թումանյանի «Փարվանա» բալլադի վերաբերյալ պնդումներից որո՞նք են սխալ:

1. Փարվանա արքայադստեր համար տեղի է ունենում մրցույթ, սակայն աղջիկը չի ցանկանում ամուսնանալ դաժան պայքարում հաղթանակած քաջի հետ:

2. Աղջիկը քաջերից պահանջում է կա՛մ երկնքից աստղեր իջեցնել, կա՛մ անշեջ հուր բերել:

3. Աղջիկը երկար տարիներ սպասում էր քաջերին, սակայն նրանք այդպես էլ չվերադարձան:

4. Ծեր արքան աղջկան հորդորում է այլևս չսպասել քաջերին:

20․ Ո՞ր համարներով են նշված Թումանյանի քառյակների առաջին տողերը:

1. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես…

2. Մեր աչքերը նայում են կարոտ…

3. Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան…

4. Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան ես ճամփադ…

5. Լինե՜ր հեռու մի անկյուն…

6. Վատը՝ լավ եմ տեսել ես…

7. Հերթով գալիս, անց ենք կենում…

8. Ջա՜ն հայրենի ծղրիդներ…

9. Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի…

Վահան Տերյան:«Մթնշաղի անուրջներ» վերլուծություն

Ինչպես գիտենք Տերյանին անվանում են սիրո մեծ բանաստեղծ: Նրա համայա բոլոր բանաստեղծությունները սիրո մասին են: Կամ եթե սիրո մասին չեն նա այնպես է գրել, որ ընթերցողը բանաստեղծության մեջ գտնի գեղեցկություն, սեր: Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն բանաստեղծությունների ամբողջություն է սիրո, գեղեցիկի և կանչող բառերի մասին է: Մթնշաղ և անուրջներ բառերը արդեն ներկայացնում են բովանդակության ընդհանուր գիծը: Այս բանաստեղծությունը ընթերցելիս հաճախ ենք դանդիպում՝ մթնշաղ, իրիկնաժամ, իրիկուն, իրկնամուտ բառերը: Սրանք կարծես բանաստեղծի հոգեն աշխարհի նվիրական պահերն են, հոգու խաղաղության, յուրահատկության պահերը: Այստեղ ամեն մի բառ Տերյանը գրել է իր կյանքից՝ իրական կյանքից: <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուի ամենասիրելի, հոգեհարզատ բանաստեղծությունը <<Հրաշք աղջիկ>> բանաստեղծություն էր: Բանաստեղծությունը կարդալուց հետո սկսեցի հրաշք  աղջիկ արտահայտությունը ավելի սիրել: Բանաստեղծության մեջ կարծես գովում է հրաշք աղջկան, որը ցնորքների դիցուհին է, անհայտ երկրի մանուշակը և միշտ հաղթող ու միշտ հեզ:

Պարույր Սևակ։ «Ուշացած իմ սեր» բանաստեղծության վերլուծություն

Իսկ ի՞նչ անել հիմա:
Անուղղելի-հիմար
Սիրտըս ահա նորից
Կուրծքըս այնպե՛ս թակում,
Այնպե՜ս է տկտկում,
Կարծես թե Մորզեի այբուբենով
Ամենքին է դիմում մի զուսպ քենով,
Ամենքին է տալիս իր նույն հարցը հիմար,
-«Իսկ ի՞նչ անել հիմա»…

Սիրտըս մոլեգնորեն կուրծքս է ծեծում,
Ինչ-որ մեկն էլ
Դուռն է ծեծում հուշիկ:
Հարբածի պես ելնում,
Գնում դուռն եմ բացում:
Դուռն եմ բացում –
Եվ ի՜նչ.
Դո՛ւ ես, իմ անգին՜ըս,
Դու իմ տունն ես եկել,
Եվ այնպես ես եկել,
Որ որոշված ժամին վեր չկենաս
Ու մորթվողի նման դուրս չգնաս,-
Որ չգնա՛ս,
Մնա՜ս,
Ընդմի՛շտ մնաս…

Ու ես լուռ նայում եմ քո աչքերին,
Սիրո՛վ, ցավո՛վ լեցուն,
Տագնապներո՜վ լեցուն
Այս աչքերին:

Մի՛ տագնապիր, ոչի՜նչ, առանձին բան չկա՛.
Թո՛ղ որ քո մանկիկը ինձ անվանի «քեռի»,
Բայց նա «քույրի՜կ» կասի վաղը մեր աղջըկա՛ն…

Սա «Ուշացած իմ սեր» բանաստեղծության վերջին հատվածն է։ Պարույր Սևակը այն գրել է անկեղծորեն ու հուզառատ։ Բանաստեղծության մեջ կարծես պատկերված է մի ողջ սիրո պատմություն։ Թերևս հերոսները սիրում էին իրար, սակայն գումարը, հարստությունը պատճառ հանդիսացավ նրանց սիրո բաժանմանը։ Աղջիկը ամունացավ մի տղայի հետ ում չէր սիրում։ Հարստությությունն էլ չերջանկացրերց աղջկան։ Նրանց սերը չմարեց, որքան էլ հեռու լինեին նրանք իրարից, բայց միևնույն է նրանք շարունակում էին սիրել իրար։ Հեղինակը չի կարողանում մոռանալ աղջկան, որքան էլ, որ ցանկանում էր, իրեն համողզում, որ էլ չի սիրում։ Ու անընդհատ մեղադրում է նրան, իր ուշացած սիրո համար, քանի որ շատ լավ հասկանում էր, որ նա դեռ իրեն է սիրում։ 

  Հեղինակը բանաստեղծության մեջ պատկերում է նաև մի հատված, որտեղ նա խանդում է աղջկան, որ տղա ունի, բայց երկուիսնը չէ նա, այլ միայն նրանը։ Նա հիշում է աղջկա ու իր երազանքները։ Նրանք պաշտում էին միմիյանց, աղջիկը ուզում էր տղա ունենալ, որ լինի իր ամուսնու նման, իսկ տղան ուզում էր աղջիկ ունենալ, որ լինի իր կնոջ նման։ 

  Թերևս երկուսն էլ հայտվել էին այնպիսի իրավիճակի մեջ, որ կարծես էլ ոչինչ չէին կարող փոխել, սակայն նրանց սերը ավելի ուժեղ գտնվեց ու իր այդքան պաշտելի աղջիկը վերադարձավ ետ՝ իր մոտ։

Առաջադրանքներ

1. Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

  1. Հենց այսօր դու գործ կստանաս և համաձայնելով՝ վաղվանից կսկսենք աշխատել:
  2. Մեզ մոտ աշխատանքի անցնողները, պարտավորվում են պատասխանել իմ մի քանի հարցերին:
  3. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհի լավագույններից մեկը համարվող, հայտնի գրադարանում:
  4. Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը։
  5. Ամեն ինչ աղոթքով չես կարող անել չնայած տատիս՝ միշտ աղոթքի զորությանը ապավինելը։
  6. Քսանհինգ տարեկան չլինելով՝ հասցրել էր արդեն երկու գյուտ արտոնագրել:
  7. Չե՞ք նեղանում իմ համարձակ խոսելուց:
  8. Գաբրիելը չէր թաքցնում՝ իր կապված լինելը ինչ-որ կասկածելի անձանց հետ:

2. Տրված նախադասությունների երկրորդական բաղադրիչը փոխակերպիր դերբայական դարձվածի։

  1. Հետագայում, այդ բնակավայրը, որ գյուղի է վերածվել, եղել է Բագրատունիների նախարարական ոստանն:
  2. Նրանց, ով ընթանում է դեպի լույսի աղբյուրը, ոգին ու երազանքն անհնար է սպանել:
  3. Ճշմարիտ հայրենասիրությունը չի կարող լինել, եթե մարդ սեր չի տածում սեփական լեզվի հանդեպ:
  4. Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկն այն է, որ նա իր և այլոց կարծիքների հետ հաշվի է նստում:
  5. Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել բոլոր հայ ծովակալներին, ովքեր ծառայում էին նավատորմի տարբեր միավորումներում։
  6. Ես չեմ կարող վերարտադրել այդ պատմությունը, որը բիթլիսահայերենի ու ամերիկահայերենի յուրահատուկ շաղախ է արվել:
  7. Այն ժողովուրդի ոգին, որն ապրել է ցանկանում, անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացնի:

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

Նախագծի շրջանակներում այցելեցինք Արևմտյան դպրոց` 3րդ դասարանի սովորողների մոտ: Երեխաները շատ ոգևորված էին և հաճույքով պատասխանում էին մեր հարցրեին: 

Վերջում նաև ցույց տվեցին իրենց սիրած խաղերը և խաղեր, որոնք իրենք են հորինել:

Создайте свой сайт бесплатно на WordPress.com.Создайте свой сайт.
Начать бесплатно